Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սպասումները միայն հունահռոմեականներից են

Սպասումները միայն հունահռոմեականներից են
12.09.2014 | 12:01

ՈՒզբեկստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթներն արդեն ավարտել են մեր ազատոճայինները (գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան): Մեր պատվիրակությունը կազմած հինգ ըմբիշից այդպես էլ ոչ մեկին չհաջողվեց հասնել նույնիսկ քառորդ եզրափակիչ, որը նույնպես մեդալ չէր տա, մինչդեռ, կարծես թե, հավաքականում հեղինակությունների պակաս չունեինք. այստեղ էին աշխարհի գործող չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը (70 կգ), բրոնզե մեդալակիրներ Գագիկ Բարսեղյանն ու Մուսա Մուրթազալիևը (57 և 86 կգ քաշային կարգեր): Այս բացառիկ անհաջողությանը, բնականաբար, բացատրություն կարող են տալ միայն ընտրանու պատասխանատուները, հուսանք, որ իրենց բացատրություններում նրանք բաց կլինեն հանրության առաջ:
Ի տարբերություն ազատոճայինների, հունահռոմեականները (գլխավոր մարզիչ՝ Լևոն Ջուլֆալակյան) առաջնություն են մեկնել ամբողջ կազմով: Տաշքենդում մեր հանրապետությունը ներկայացնում են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ), գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը: Ինչպես տեսնում ենք, այստեղ էլ հեղինակությունների պակաս չկա, մնում է տղաները չկրկնեն ազատոճայինների տխուր ուղին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ